Խճանկար

Գիտնականները բացատրել են իդեալական զուգընկեր փնտրելու անմտությունը

3 րոպեի ընթերցում

Գիտնականները բացատրել են իդեալական զուգընկեր փնտրելու անմտությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էվոլյուցիայի տեսանկյունից մարդկանց մեծամասնության համար ավելի լավ Է կյանքի ընկեր ընտրելիս համաձայնել ամենաարագ եւ մատչելի տարբերակին, այլ ոչ թե ռիսկի դիմել եւ սպասել իդեալական զուգընկերոջ հանդիպելուն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տեսությունն առաջարկել են Միչիգանի նահանգի համալսարանի միկրոկենսաբանները: Նրանք իրենց ուսումնասիրությունը ներկայացրել են Nature հանդեսում, իսկ հակիրճ դրա մասին պատմում Է համալսարանի մամուլի տեղեկագիրը:

Քրիս Ադամին եւ նրա կոլեգաները պատրաստել են համակարգչային մոդել եւ հետեւել զուգընկեր ընտրելիս ռիսկերի նկատմամբ թվային օրգանիզմների հազար սերնդի ցուցաբերած վերաբերմունքին: Պարզվել Է, որ նրանց գործելակերպի վրա ամենից շատ ազդում Է իրենց մերձավոր խմբի («ցեղի») չափը: Երբ այն կազմում Էր մոտավորապես 150 միավոր (ինչպես նախնադարյան մարդկանց մոտ) օրգանիզմները նախընտրում Էին առաջին պատահած զուգընկերներին: Գիտնականները պնդում են, որ ռիսկի բարձր մակարդակի դեպքում (երբ որոշումը շատ կարեւոր Է, երբ բանը վերաբերում Է կյանքի ընկերոջ, այլ ոչ թե գործընկերոջ կամ խանութում ապրանք ընտրելուն) մարդկանց ավելի բնորոշ Է համաձայնել ամենաանվտանգ տարբերակին:

«Պրիմիտիվ մարդիկ կարող Էին սեռական հարաբերությունների մեջ մտնել առաջին, նույնիսկ ոչ իդեալական զուգընկերոջ հետ եւ գնալ գենետիկորեն ոչ կատարյալ սերունդ ծնելու ռիսկին կամ սպասել միստր կամ միսս Կատարելությանը: Բայց այս դեպքում կար այն բանի վտանգը, որ նրանք կարող են ընդհանրապես մնալ առանց սերնդի»,-բացատրել Է Ադամին:

Սակայն պարզվել Է, որ ամենաանվտանգ տարբերակն ընտրելը միակ Էվոլյուցիոն ռազմավարությունը չԷ. առանձին անձինք պատրաստ Էին դիմել ռիսկի եւ ժամանակ նվիրել իդեալական զուգընկերոջ գտնելուն, որպեսզի առավելագույնս կատարյալ սերունդ ունենան:

Այդուամենայնիվ, գիտնականներն անհրաժեշտ են համարել իրենց լսարանին նախազգուշացնել այն մասին, որ լավագույն տարբերակի սպասումով իրենց արված ամուսնության առաջարկությունից հրաժարվելն ընդհանրապես երեխաներ չունենալու վտանգ Է ստեղծում: «Խելամիտ հաշվարկը Էվոլյուցիոն առավելություններ Է բերում, հատկապես եթե մարդն ապրում Է ոչ մեծ խմբում»,-հայտարարել Է Ադամին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում