Չիլի պղպեղը մարդկությանը կօգնի «այրելու» ավելորդ ճարպը. գիտնականներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդագետներն առաջարկում են ճարպակալման համաշխարհային համաճարակի դեմ պայքարել շատ յուրօրինակ եղանակով՝ չիլի պղպեղ կամ դրա լուծամզուք ավելացնելով կերակուրների մեծ մասին, ինչը կնպաստի գորշ ճարպային բջիջների կազմավորմանը, որոնք այրում են Էներգիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի Կենսաբանական-ֆիզիոլոգիական ընկերության մամուլի ծառայությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացիկ տվյալներով՝ աշխարհում, սկսած անցյալ դարի 80-ական թվականներից, նկատվում Է ճարպակալման համընդհանուր համաճարակ: Անցյալ տարի Երկրագնդի յուրաքանչյուր երրորդ բնակիչը, ընդհանուր առմամբ 1,9 միլիարդ մարդ, տառապում Էր ավելորդ կիլոգրամներից, մոտավորապես 15 տոկոսը՝ ճարպակալման ծանր ձեւերից: Կազմակերպության տվյալներով՝ հիվանդությունների 47 տոկոսն, օրինակ՝ սիրտ-անոթային հիվանդությունները, շաքարախտը եւ քաղցկերը, կապված են ճարպակալման հետ:

«Երբ մենք մեր լաբորատորիայում փորձում Էինք գտնել ավելորդ կիլոգրամների դեմ պայքարի ռազմավարություն, մեր գիտափորձերը ցույց տվեցին, որ կապսաիցինը՝ պղպեղի կծու նյութը, կասեցնում Է ճարպակալումը»,- պարզաբանել Է գիտնական Վիվեք Քրիշնանը՝ Թիագարաջանի լաբորատորիայից:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, գիտնականները հավաստել են, որ մկների սննդակարգում կապսաիցինի նույնիսկ ոչ մեծ բաժինը, որը կազմում Է սննդի ընդհանուր զանգվածի 0,01 տոկոսը, դրանց փաստորեն անխոցելի Է դարձրել ճարպոտ սննդի ավելորդ կալորիաների գործողության համար:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում