ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկրային քաղաքակրթությունների հետ կապ հաստատելու նոր փորձ կձեռնարկեն Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանին կից SETI հետազոտական կենտրոնի մասնագետները: Ինչպես աշխարհի զանգվածային լրատվամիջոցներին հայտնել են կենտրոնի ներկայացուցիչները, ծրագիրը, որը պետք Է վերջնականապես հաստատվի մոտ ժամանակներս, ենթադրում Է հատուկ Էլեկտրոնային ուղերձի առաքում այն տիեզերական օբյեկտներին, որտեղ կարող են լինել մարդկայինի հետ համեմատելի կյանքի ձեւեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրանց խոսքով՝ որոնումների գոտին որոշված Է Երկրից մինչեւ 20 լուսային տարի կամ 190 տրիլիոն կիլոմետր հեռավորության վրա: «Ես չեմ բացառում, որ տիեզերքում կան բազմաթիվ քաղաքակրթություններ, սակայն եթե դրանցից ոչ մեկն արտաքին աշխարհին ազդանշաններ չի տալիս իր գոյության մասին, ապա ոչ ոք երբեք ոչինչ չի լսի»,- հայտարարել Է Հետազոտական կենտրոնի ղեկավարներից մեկը՝ Դեւիդ Բլեքը: Նա հայտնել Է, որ դեռեւս կատարվում Է ուղերձի բովանդակության ընտրություն, որը Երկրից կուղարկվի բանականության գծով եղբայրների հետ կապ հաստատելու համար:
Մինչդեռ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, մի շարք գիտնականներ արդեն իրենց առարկություններն են հայտնել նման ծրագրերի կապակցությամբ: Այսպես, բրիտանացի Սթիվեն Հոքինգը հայտարարել Է, որ արտաքին աշխարին իր գոյության մասին հաղորդելու մարդկության փորձերը «շատ վտանգավոր են»: «Եթե այլմոլորակայիններն այցելեն մեզ, ապա դրա հետեւանքը կլինի այն բանի կրկնությունը, ինչը տեղ ունեցավ Ամերիկայի տեղացի բնակիչների հետ այն բանից հետո, երբ այնտեղ հասան Կոլումբոսի նավերը»,- նշել Է նա: