Կանադայում Արմենակ Քեշիշյանի հաճախորդներից մեկը շահել Է ազգային վիճակախաղի 40 մլն դոլարի ջեքփոթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Օնտարիոյի նահանգում վաճառվել Է վիճակախաղի տոմս, որը շահել Է 50 միլին կանադական դոլարի (40 միլիոն ամերիկյան դոլարի) ջեքփոթը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հայտնել են Կանադայում առավել մեծ ժողովրդականություն վայելող վիճակախաղի՝ Lotto Max-ի ներկայացուցիչները:

Այս պահին հայտնի Է, որ շահած տոմսը վաճառվել Է Վասագա Բիչ քաղաքի ոչ մեծ մասնավոր մթերային խանութներից մեկում: Ինչպես հավաստիացնում Է փոքրիկ խանութի սեփականատեր Արմենակ Քեշիշյանը, երջանիկ տոմսը գնել Է հաստատության մշտական հաճախորդներից մեկը: «Դա իրոք նա Է, խաղարկությունից հետո նա եկավ մեզ մոտ եւ ստուգեց շահած համարները: Մեր հաջախորդն անհավատալիորեն հուզված Էր, ինչը նախկինում նրա մոտ չենք նկատել»,- ասել Է վաճառողը:

Առայժմ վիճակախաղի շահած տոմսի տերը չի դիմել խաղարկության ներկայացուցիչներին:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Loto Max-ում հաղթելու հավանականությունը մեկը 28000000-ի հարաբերությամբ Է: Այն Կանադայում սկսել Է գործել 2009 թվականին եւ այդ ժամանակվանից ի վեր դարձել Է տեղի առավել մեծ ժողովրդականություն վայելող վիճակախաղերից մեկը՝ խոշորագույն ջեքփոթերով, որոնք կարող են հասնել 50 միլիոն դոլարի: Գլխավոր մրցանակը շահելու համար անհրաժեշտ Է գուշակել 1-ից մինչեւ 49 հիմնական համարներից յոթը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում