Հասարակական

Սևան-Գավառ ճանապարհին «ԲՄՎ»-ն արգելափակվել է ձայն մեջ

1 րոպեի ընթերցում

Սևան-Գավառ ճանապարհին «ԲՄՎ»-ն արգելափակվել է ձայն մեջ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 8-ին` ժամը 10.16-ին, ահազանգ է ստացվել, որՄ-4 միջպետական ավտոճանապարհի Հրազդան-Սևան հատվածում՝ գազալցակայանի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 34 PS 376պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեկելի գոտուց և սահել ձորակը (մոտ՝ 2 մ), տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին : ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 2-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել երթեկելի հատվածից և հայտնվել ձյան մեջ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում