Խճանկար

Համացանցում հայտնվել է Շակիրայի նորածին որդու լուսանկարը

1 րոպեի ընթերցում

Համացանցում հայտնվել է Շակիրայի նորածին որդու լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել է երգչուհի Շակիրայի և Ժերար Պիկեի նորածին որդու՝ Սաշայի լուսանկարը: Լուսանկարը հրապարակվել է աստղային ծնողների բարեգործական կայքում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախագծի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, մինչ երեխայի լույս աշխարհ գալը Շակիրան և Պիկեն, ի պատիվ նրա, ստեղծել են բարեգործական նախագիծ՝ World Baby Shower անունով՝ աջակցելու համարՅՈՒՆԻՍԵՖ-ին: Ծրագրի շրջանակներում ցանկացողները կարող են գումար նվիրաբերել ողջ աշխարհի կարիքավոր երեխաների համար:

Նմանատիպ ակցիա նրանք կազմակերպում են երկրորդ անգամ: Առաջին անգամ նրանք ակցիա էին կազմարեպել 2013թ.-ին՝ իրենց առաջնեկի՝ Միլանի լույս աշխարհ գալու կապակցությամբ: Նախագծի արդյունքում` մոտ 80 հազար երեխաներ բուժական սնունդ և պատվաստանյութ էին ստացել:

Ավելի վաղ պապարացիները լուսանկարել էին Շակիրային հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում