Խճանկար

Հարվարդում արգելել են ռոմանտիկ հարաբերությունները դասախոսների եւ ուսանողների միջեւ

2 րոպեի ընթերցում

Հարվարդում արգելել են ռոմանտիկ հարաբերությունները դասախոսների եւ ուսանողների միջեւ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարվարդի համալսարանում արգելել են ռոմանտիկ հարաբերությունները եւ սեռական շփումները դասախոսների ու բակալավրիատի ուսանողների միջեւ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով USA Today-ին:

Ինչպես պարզաբանել Է ուսումնական հաստատության ղեկավարությունը, ավելի վաղ համալսարանական կանոնները նախազգուշացնում Էին խուսափել այդօրինակ հարաբերություններից, բայց պաշտոնական արգելք չի եղել: Պրոֆեսորներից մեկի խոսքով՝ «ուսանողները քոլեջ են հաճախում, որպեսզի ուսում առնեն, եւ մենք այստեղ նրանց հետ ինտիմ կապեր հաստատելու համար չենք»:

Դրա հետ մեկտեղ Հարվարդում արգելված չեն անձնական հարաբերությունները մագիստրատուրայի ուսանողների ու դասախոսների կամ նրանց միջեւ, ովքեր դիսերտացիայի պաշտպանության են պատրաստում, միայն թե պրոֆեսորը չպետք Է լինի այն ուսանողի գիտական ղեկավարը, որի հետ նա սիրավեպ ունի:

Ամերիկյան համալսարաններում ռոմանտիկ հարաբերությունների եւ սեռական կապերի նկատմամբ վերաբերմունքը խիստ տարբերվում Է. առանձին բուհերի կանոնադրություններ, օրինակ, հավանություն չեն տալիս դրանց, թեեւ ուղղակիորեն չեն Էլ արգելում: Սակայն վերջին տարիներին ամերիկյան մի շարք առաջատար համալսարաններ, ներառյալ Ելի համալսարանը, վերանայել են իրենց քաղաքականությունը եւ արգելել սեռական շփումները դասախոսների եւ ուսանողների միջեւ՝ փորձելով այդ կերպ խուսափել դասախոսական կազմի կողմից ծառայողական դիրքի չարաշահումից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում