Էյֆելյան աշտարակն աշխարհում լավագույն ֆոնն Է ճանաչվել սելֆիի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էյֆելյան աշտարակն աշխարհում լավագույն ֆոնն Է ճանաչվել սելֆիների համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Համապատասխան վարկանիշը պատրաստել են Attraction Tix պորտալի փորձագետները, որը նվիրված Է զբոսաշրջության տեսարժան վայրերին:

Թոփ-թերթիկը կազմվել Է սոցցանցերում զբոսաշրջիկների կողմից արված սելֆիների վիճակագրությունն ուսումնասիրելու ճանապարհով: Մասնագետները պարզել են, որ 2015 թվականի սկզբից Էյֆելյան աշտարակը հիշատակվել Է Instagram –ի ավելի քան 10,7 հազար պոստերում: Դրանով իսկ այն առաջ Է անցել վարկանիշում երկրորդ տեղն զբաղեցրած Ֆլորիդայի Disney World (գրեթե 9,9 հազար պոստ) ժամանցային համալիրից: Երրորդ տեղն զբաղեցրել Է Դուբայի Բուրջ-Խալիֆա (8,86 հազար պոստ) երկանաքերը:

Ամենատարածվածների թոփ-10-ում տեղ են գտել Լոնդոնի Բիգ-Բենը, Նյու Յորքի Էմփայր-սթեյթ-բիլդինգը, Բարսելոնի Սբ.ընտանիքի տաճարը, Փարիզի «Դիսնեյլենդը», Հռոմի Կոլիզեյը, Նյու Յորքի Top of the Rock դիտահարթակը եւ Լոնդոնի կամուրջը:

«Մեր օրերում սելֆին ոչ միայն ընդունելի, այլեւ առօրեական բան Է դարձել զբոսաշրջիկների համար»,-նշել Է Սայմոն Էփըլբաումը՝ AttractionTix-ից: Փորձագետը նաեւ ուշադրություն Է հրավիրել այն փաստի վրա, որ վարկանիշի երրորդ հորիզոնականում հայտնվել Է համեմատաբար նոր տեսարժան վայր՝ առաջ անցնելով դարավոր պատմություն ունեցող օբյեկտներից:

Ինչպես գրում Է The Daily Mail-ը, այժմ Ցանցում #selfie հեշտեգով Է նշված սոցիալական ցանցերի մոտավորապես 219 մլն նկարներ: Դյուրակիր սարքերի տերերը ներսարված խցիկով օրական շուրջ 1 մլն ինքնանկար են անում:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում