Խճանկար

Շիմպանզեի մոտ օտար լեզու սովորելու ունակություն են հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

Շիմպանզեի մոտ օտար լեզու սովորելու ունակություն են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդներից Շոտլանդիա տեղափոխվելուց հետո շիմպանզեն սովորել Է խնձորն անվանել նոր «լեզվով»՝ ընդօրինակելով իր նոր հարեւանների արտասանության առանձնահատկությունները եւ յուրացնելով ավելի ցածր հաճախականության հնչյունները: Կապկի կողմից օտարալեզու արտահայտությունները սովորելու՝ փաստերով հիմնավորված առաջին դեպքը կասկածի տակ Է դրել մարդու լեզվական ունակությունների եզակիությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետազոտության մասին պատմում Է Current Biology հանդեսը, իսկ դրա վերաբերյալ հակիրճ հաղորդում Է New Scientist-ը:

Յորքի համալսարանից Քեթի Սլոկոմբի խումբը ձայնագրել Է այն հնչյունները, որոնցով Էդինբուրգի կենդանաբանական այգու շիմպանզեները նշել են խնձորը: Գիտնականներն աշխատել են տեղի վեց կապիկների եւ Նիդեռլանդներից յոթ հյուրերի հետ: Կատարելով բացականչությունների ակուստիկական վերլուծություն՝ կենսաբանները նկատել են, թե ինչպես են երեք տարում «հոլանդական» հնչյուններն աստիճանաբար փոխվել՝ ավելի ու ավելի մոտենալով տեղական «խոսվածքին»: 2010-ից մինչեւ 2013 թվականը «հոլանդացի» շիմպանզեների հնչյունների գագաթնային հաճախականությունն 932 հերցից նվազել Է մինչեւ 708 հերց՝ իջնելով մինչեւ շոտլանդական մակարդակ (657 – 597 հերց):

Միաժամանակ շիմպանզեները մտերմացել եւ սերտ կապեր են հաստատել իրենց նոր հարեւանների հետ: Այսպիսով, կապիկներն, ինչպես եւ մարդիկ, յուրացնում են օտար լեզուն, որպեսզի ինտեգրվեն նոր կոլեկտիվին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում