Խճանկար

Siemens-ը 7,8 հազար աշխատակից Է կրճատելու ամբողջ աշխարհում

1 րոպեի ընթերցում

Siemens-ը 7,8 հազար աշխատակից Է կրճատելու ամբողջ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խոշորագույն արդյունաբերական կոնգլոմերատը՝ Siemens-ը, պլանավորում Է 7,8 հազար աշխատակիցների կրճատել ամբողջ աշխարհում: Մասնավորապես, Գերմանիայում կրճատումը կվերաբերի 3,3 հազար աշխատողների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ընկերությանը:

Աշխատակիցների կրճատումները կիրականացվեն 2014 թվականի մայիսին հայտարարված վերակառուցավորման ծրագրի շրջանակներում եւ հնարավորություն կտան տնտեսել շուրջ 1 մլրդ եվրո, որը կուղղորդվի ինովացիաներին, արտադրական նախաձեռնություններին եւ աճի տեմպերի բարձրացմանը:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, հունվարի վերջին Siemens-ը հաշվետվություն Էր հրապարակել 2015 թվականի ֆինանսական տարվա առաջին եռամսյակի համար, որում ուշադրություն Էր դարձրել բիզնես վարելու բարդ պայմանների վրա, այդ թվում՝ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով: Ընկերության զուտ շահույթը հոկտեմբեր-դեկտեմբերին ընկել Է 25 տոկոսով՝ մինչեւ 1,08 մլրդ եվրո, շարունակվող գործառնություններից շահույթը՝ 18 տոկոսով՝ մինչեւ 1,11 մլրդ եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում