Խճանկար

Ճապոնիայում կբացվի բացառապես ռոբոտների կողմից սպասարկվող առաջին հյուրանոցը

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայում կբացվի բացառապես ռոբոտների կողմից սպասարկվող առաջին հյուրանոցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Huis Ten Bosch թեմատիկ պարկի ղեկավարությունը հայտարարել Է հյուրանոցի մշակման մասին, որտեղ անձնակազմը ներկայացված կլինի բացառապես ռոբոտներով: Նախագիծն ստացել Է Henn-na Hotel անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում Է «Տարօրինակ հյուրանոց», հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին: Պարկի ներկայացուցիչները պլանավորում են այցելուների համար 72 սենյակ բացել 2015 թվականի հուլիսի 17-ին եւ նունքան Էլ՝ 2016 թվականին:

Գրանցման կանգնակի մոտ հյուրերին կդիմավորեն երեք մարդակերպ ակտրոիդներ: Նախագծի հեղինակները խոստանում են, որ նրանք կկարողանան ձեւակերպել մուտքն ու ելքը եւ պատշաճ կերպով զրուցել կենվորների հետ: Հյուրերին համարներ Է ուղեկցում չորս բարապաններից մեկը: Հավաքարար-ռոբոտների քանակի մասին չի հաղորդվում:

«Մենք կբացենք աշխարհում ամենաարդյունավետ հյուրանոցը»,- հայտարարել Է Huis Ten Bosch-ի նախագահ Հիդեո Սավադան, որը հայտնել Է 1000 համանման նախագծերի իրականացման պլանների մասին եւ հույս հայտնել, որ ռոբոտները կստանձնեն աշխատանքի մինչեւ 90 տոկոսը:

Բացի ռոբոտների առատությունից, Henn-na Hotel-ում պլանավորված են եւս մի քանի տեխնոլոգիական լուծումներ, որոնք հյուրանոցում մնալը դարձնում են ավելի Էժան: Դռների՝ անձանց ճանաչող կողպեքները բացառում են բանալիների տպման եւ վերածրագրավորման անհրաժեշտությունը: Համարներում պլանավորվում են նվազագույն հարմարություններ, իսկ բոլոր պակաս բաները կարելի Է պատվիրել պլանշետով: Հյուրանոցի տանիքին կտեղակայեն արեւամարտկոցներ: Պլանավորվում Է մի ամբողջ շարք Էներգախնայողական սարքերի տեղակայում:

Սովորական համարների արժեքը Նագասակիի պերֆեկտուրայի մյուս հյուրանոցների համարների գների համեմատությամբ իրոք մեծ չԷ՝ 60-ից մինչեւ 153 ամերիկյան դոլար: Ըստ որում 153 դոլար Է գնահատված երեք ննջարաններով համարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում