Խճանկար

Էկվադորյան ընկերությունն արտադրել է աշխարհի ամենաթանկ շոկոլադը

1 րոպեի ընթերցում

Էկվադորյան ընկերությունն արտադրել է աշխարհի ամենաթանկ շոկոլադը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորյան Toak-Chocolate ընկերությունը արտադրել է շոկոլադ, որը կարող է համարվել աշխարհում ամենաթանկ շոկոլադը: Շոկոլադի 50 գրամն արժե 250 դոլար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, թեպետ այն այդքան էլ թանկ չէ շատերի համար, հաշվի առնելով, որ սա միայն շոկոլադի գինն է, այլ ոչ թե ուտելի ոսկու փաթիլների կամ ադամանդի բյուրեղների, որոնք մտնում են աղանդերի բաղադրության մեջ, կարելի է ասել, որ այն եզակի շոկոլադ է աշխարհում:

Toak շոկոլադը պատրաստված է եղեգնաշաքարից և «Արրիբա» տեսակի կակաոյի հատիկներից: Ընկերությունն արտադրել է 574 շոկոլադե սալիկ, որոնցից յուրաքանչյուրը համարակալված է և փաթեթավորված փայտե տուփի մեջ:

Շոկոլադե սալիկներից 380-ը դեռ վաճառքում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում