Խճանկար

Dawn զոնդն ստացել Է Ցերերա թզուկ մոլորակի ռեկորդային մոտ լուսանկարներ

1 րոպեի ընթերցում

Dawn զոնդն ստացել Է Ցերերա թզուկ մոլորակի ռեկորդային մոտ լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Dawn ավտոմատ տիեզերական հետազոտական ապարատը Երկիր Է հաղորդել Ցերերայի՝ Արեգակնային համակարգի խոշորագույն թզուկ մոլորակի նոր լուսանկարներ, որոնք ստացվել են ռեկորդային մոտ հեռավորությունից՝ 145 հազար կիլոմետր այդ երկնային մարմնի մակերեւույթից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մամուլի ծառայությունը: Օդատիեզերական գործակալության հաղորդագրության մեջ նշված Է, որ Ցերերայի նոր շարքի նկարների լուծաչափը կրկնակի բարձր Է, քան այն լուսանկարներինը, որոնք Dawn-ի կողմից ստացվել Էին հունվարի կեսերին:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, առաքելության ինժեներներն ու գիտնականները հուսով են թզուկ մոլորակի ավելի հստակ նկարներ ստանալ առաջիկա օրերին եւ շաբաթներին՝ երկնային մարմնին տիեզերական ապարատի մոտենալու համեմատ:

Ամերիկյան Dawn զոնդը, որը NASA-ն արձակել Է 2007 թվականի սեպտեմբերի վերջին, դարձել Է առաջին տիեզերական ապարատը, որն, ուսումնասիրելով երկնային մի մարմին՝ Վեստան՝ խոշորագույն աստղակերպերից մեկը, մեկ տարի հետո դուրս Է եկել դրա ուղեծրից եւ ուղեւորվել դեպի մյուսը՝ Ցերերան՝ Երկրին ամենամոտ թզուկ մոլորակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում