Խճանկար

Twitter-ի լսարանի աճի տեմպերն Էապես դանդաղել են

2 րոպեի ընթերցում

Twitter-ի լսարանի աճի տեմպերն Էապես դանդաղել են

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter միկրոբլոգների ծառայության զուտ վնասը 2014 թվականի չորրորդ եռամսյակում նվազել Է չորս անգամ՝ մինչեւ 125,4 միլիոն դոլար՝ մեկ տարի առաջվա նույն ժամանակամիջոցի 511,5 միլիոն դոլար վնասի համեմատությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Twitter-ի կայքում հրապարակված ֆինանսական հաշվետվությունը:

Twitter-ը, որի բաժնետոմսերն սկսել են սակարանում վաճառվել 2013 թվականի նոյեմբերի սկզբին, առայժմ չի կարղանում դուրս գալ շահույթի մակարդակ, սակայն հաշվետու եռամսյակում կարողացել Է վնասի աճը վերցնել վերահսկողության տակ: Մեկ բաժնետոմսի հաշվով եռամսյակում ընկերության վնասը գնահատվում Է 0,2 դոլար:

Միեւնույն ժամանակ ծառայության հասույթը շարունակում Է աճել: 2014 թվականի հոկտեմբեր - դեկտեմբերի արդյունքներով՝ Twitter-ի հասույթն աճել Է 97 տոկոսով՝ մինչեւ 479 միլիոն դոլար: Ցուցանիշը գերազանցել Է շուկայի վերլուծաբանների՝ 453 միլիոն դոլար միջին կանխատեսումները:

Գովազդի հաշվին ծառայությունը եռամսյակում վաստակել Է 432 միլիոն դոլար, դրա 88 տոկոսը բաժին Է ընկել շարժական գովազդին: Այսպիսով, Twitter-ի ֆինանսական ցուցանիշներն այժմ ամբողջությամբ կախված կլինեն շարժական գովազդից. համեմատության համար նշեք, որ Facebook-ի մոտ այս աղբյուրն ստանում Է գովազդային հասույթի 69 տոկոսը:

Սակայն Twitter-ի լսարանի աճի տեմպերն Էապես դանդաղել են: Երեք ամսվա ընթացքում ծառայության ակտիվ լսարանն ամսական ավելացել Է ընդամենը 4 միլիոնով եւ կազմել 288 միլիոն: Twitter-ի օգտատերերի ընդհանուր թվի շուրջ 80 տոկոսն ամեն ամիս ծառայություն Է մտնում շարժական սարքերով:

Ամբողջ 2014 թվականի արդյունքներով՝ Twitter-ը հաղորդել Է 577,8 միլիոն դոլարի զուտ վնասի մասին, որը 2013 թվականի համեմատությամբ նվազել Է, եւ հասույթի ավելի քան կրկնապատիկ աճի մասին՝ մինչեւ 1,4 միլիարդ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում