Խճանկար

ԶԼՄ-ները հայտնել են արքայազն Ուիլյամի ապագա երեխայի անունն ու սեռը

2 րոպեի ընթերցում

ԶԼՄ-ները հայտնել են արքայազն Ուիլյամի ապագա երեխայի անունն ու սեռը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը աղջիկ են ունենալու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է OK-ն՝ հղում անելով թագավորական ընտանիքի շրջապատի աղբյուրներին: Նշվում Է, որ երեխայի սեռը հայտնի Է դարձել հղիության 21-րդ շաբաթում անցկացված ուլտրաձայնային հետազոտությունից հետո:

Հրատարակության աղբյուրը պատմել Է, որ իրենց ապագա դստեր անունն ընտրելիս զույգը տատանվում Էր ավանդական Եղիսաբեթի եւ Մերիի միջեւ, սակայն, ի վերջո, Ուիլյամը եւ Քեյթը որոշել են նրան անվանակոչել ի պատիվ տատիկի՝ արքայադուստր Դիանայի:

Նշվում Է, որ անունն ընտրելիս նախաձեռնողը եղել Է Քեյթ Միդլթոնը: Նա այն կարծիքին Է, որ Դիանայի բարեսիրական գործունեությունը արժանի Է այն բանին, որ նրա անունը շարունակի ապրել:

Աղբյուրի խոսքով՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, որն անցյալում բարդ հարաբերություններ Է ունեցել Դիանայի հետ, դեմ չի եղել թոռան որոշմանը, նշելով, որ արքայադուստրը լավ մայր Է եղել:

2014 թվականի սեպտեմբերին հայտնի Է դարձել, որ արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը երկրորդ երեխային են սպասում: Նա պետք Է ծնվի այս տարվա ապրիլին: Զույգի առաջնեկը՝ արքայազն Ջորջը, որը ծնվել Է 2013 թվականի հուլիսի 22-ին, երրորդն Է դարձել թագավորական գահի ժառանգման հերթում եւ ստացել Է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին Քեմբրիջի արքայազնի տիտղոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում