Բրիտանացի միլիարդատերը հայտարարել Է զբոսաշրջիկների համար նոր տիեզերանավի կառուցումն սկսելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը հայտարարել Է զբոսաշրջիկների թռչքների համար նոր տիեզերական ապարատի կառուցումն սկսելու մասին՝ նախորդ նման ապարատի փոխարեն, որն անցյալ տարի կործանվել Է փորձարկումների ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բրենսոնը հայտարարել Է, որ իրեն պատկանող The Spaceship Company ֆիրման ԱՄՆ-ում սկսել Է SpaceShip Two երկրորդ տիեզերանավի կառուցումը: Բրենսոնի խոսքով՝ իր ընկերությունը մտադիր Է նույն տիպի երրորդ ապարատի կառուցումն սկսել արդեն 2015 թվականին: Կառուցվող երկրորդ SpaceShip Two-ն, ըստ պլանների՝ փորձարակման թռիչքների ձեռնամուխ կլինի արդեն այս տարի: Այս մասին ավելի վաղ հայտարարել Է Բրենսոնին պատկանող Virgin Galactic ընկերությունը, որը կզբաղվի տիեզերանավի առեւտրային շահագործմամբ:

Virgin Galactic-ը հայտարարում Է, որ նախկինի պես մտադիր Է տիեզերական զբոսաշրջիկների առաջին խումբը երկրաշուրջ տարածություն արձակել 2016 թվականին:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, SpaceShip Two-ն մշակվում Է բացառապես տիեզերական զբոսաշրջիկների թռիչքների համար: Ենթադրվում Է, որ այն թռիչքներ կկատարի 100 կիլոմետր բարձրության վրա ենթաուղեծրային հետագծով: Այդ թռիչքի արագությունն ապարատին թույլ չի տալիս դառնալ Երկրի արհեստական արբանյակ, բայց ուղեւորներին հնարավորություն Է ընձեռում զգալ անկշռության վիճակը:

Ենթադրվում Է, որ երկժամյա թռիչքի արժեքը կկազմի շուրջ 250 հազար դոլար: Ապարատը կարող Է տեղավորել երկու օդաչուների եւ վեց ուղեւորների: Այս կերպ տիեզերքում լինելու ցանկություն Է հայտնել արդեն ավելի քան 800 մարդ, նրանց թվում են դերասաններ Թոմ Հենքսը, Էշթոն Քութչերը, Անջելինա Ջոլին, երգչուհիներ Լեդի Գագան եւ Քեթի Փերին: Բրենսոնի խոսքով՝ տիեզերանավի առաջին ուղեւորները պետք Է դառնան ինքը եւ իր երկու երեխաները՝ դուստրը՝ Հոլլին եւ որդին՝ Սեմը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում