Խճանկար

Լոնդոնում վաճառքի Է հանվել Մադամ Թյուսոյի մոմե քանդակների թանգարանի շենքը

1 րոպեի ընթերցում

Լոնդոնում վաճառքի Է հանվել Մադամ Թյուսոյի մոմե քանդակների թանգարանի շենքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Մերիլբոնի շրջանում գտնվող շենքը, որտեղ ավելի քան 130 տարի տեղ Է զբաղեցրել Մադամ Թյուսոյի թանգարանը, վաճառքի Է հանվել: Մոմե քանդակների թանգարանը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ամենահաճախվող տեսարժան վայրերից մեկն Է: Շենքը, որը վարձակալում Է թանգարանը, գնահատվում Է 320 միլիոն ֆունտ ստեռլինգ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Evening Standard հրատարակությանը;

Շենքի վարձակալման արժեքը կազմում Է տարեկան 15,5 միլիոն ֆունտ ստեռլինգ: Վարձակալման պայմանագիրը ենթադրում Էր այդ շենքում թանգարանի տեղավորման հնարավորություն եւս 27 տարի՝ մինչեւ 70 տարի հետագա երկարաձգմամբ:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, թանգարանը, որը հիմնել Է քանդակագործ Մարիա Թյուսոն, մասնաճյուղեր ունի ամբողջ աշխարհում: Լոնդոնում մոմե քանդակների հավաքածուն, որն ունի ավելի քան հազար ցուցանմուշ, ամենահինն Է: Այստեղ կարելի Է տեսնել Բենջամին Ֆրանկլինին, Ժան Ժակ Ռուսոյին եւ Բիթլզի քառյակին, Էյնշտեյնին եւ Ֆրոյդին, Բրեդ Փիտին, Ջուլիա Ռոբերտսին, Մադոննային, Բրիթնի Սփիրսին, Բեյոնսեին, Ջենիֆեր Լոպեսին, Քայլի Մինոուգին, Ջոնի Դեփին, Առնոլդ Շվարցենեգերին, Բրյուս Ուիլիսին եւ շատ ուրիշների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում