Ավանի թիվ 5 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել
1 րոպեի ընթերցում
![Ավանի թիվ 5 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/02/792795.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարար ծառայությունում փետրվարի 4-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աճառյան փողոցի թիվ 5 շենքի տանիքում: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ և Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը,չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18.54-ին, մարվել՝ 19.07-ին: Այրվել են շենքի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) և կենցաղային աղբ (մոտ 100 քմ):