Խճանկար

Ֆինլանդիայում ձնե եկեղեցի է բացվել

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայում ձնե եկեղեցի է բացվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիննական Լապենրանտա քաղաքի Լինոյտուս ամրոցում իր դռներն է բացել ձնե եկեղեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ նախկինում գտնվում էր 600 տարի առաջ կառուցված տաճարը: Եկեղեցու շինարարությունն սկսվել է հունվարի 16-ին, աշխատանքները տևել են ավելի քան մեկ շաբաթ, որոնց ավարտից հետո այն հանդիսավորապես օծվել է:

Եկեղեցական արարողություններն այստեղ կանցկացվեն ամեն կիրակի, իսկ աղոթելու համար եկեղեցի կարելի է այցելել մինչև մարտի 18-ը: Նշված ժամանակահատվածից հետո եկեղեցու աշխատանքները կախված կլինեն եղանակային պայմաններից:

Ֆինլանդիայում ևս մեկ արտասովոր վայր է Լումիլինա ձնե համալրիը, որը ներառում է սառցե հյուրանոց, թանգարան, ռեստորան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում