ՀՀ կառավարությունն իր իրավասությունների սահմաններում պատրաստ է աջակցել Պերմյակովի գործի քննությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահին թե' Հայաստանի Հանրապետության, թե' Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները շարունակվում են առնաձին հանցակազմերով գործերի քննությունը Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: «Հանցագործին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ պարզաբանումներ տվել են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ազգային ժողովում այդ հարցերի վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ, այս ամենը հաշվի առնելով, կառավարությունը նպատակահարմար չի համարում հավելյալ իրավական մեկնաբանություններ անել՝ կապված քննչական և դատական սուվերենության, համապատասխան իրավապահ մարմինների իրավասությունների սահմաններում: «Մասնավորապես, մենք մտահոգված ենք, որ այն դեպքում, երբ գործը գտնվում է նախաքննության փուլում, քաղաքական և հուզական բնույթի հայտարարություններ և մեկնաբանություններ են հնչում: Դրանք կարող են անհարկի միջամտություն լինել, կարող են խանգարել քրեական գործով համապատասխան իրավական ընթացաարգերի իրականացմանը: Նաև առկա է որոշակի համագործակցութան ձևաչափ Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան ծառայությունների միջև: Քննչական կոմիտեների նախագահների մակարդակով համագործակցության վերաբերյալ նույնիսկ որոշակի համաձայնություն է ձեռք բերվել, որը պետք է ապահովի քրեական գործի քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը և օրինականությունը»,- ընդգծեց Մանուկյանը:

Նախարարը հիշեցրեց նաև, որ ՀՀ գլխավոր դատախազն արդեն իսկ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազին: «Կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնում իր իրավասության սահմաններում աջակցել ցանկացած գործընթացի, որով կարող է հնարավորություն ստեղծել այնպիսի լուծման, որը կլինի ոչ միայն օրիանական, այլ հանրության շահերի տեսանկյունից կհամապատասխանի նաև արդարության չափանիշներին: Հույս ունենք, որ մենք դրա ականատոսը կլինենք»,- եզրափակեց նախարարը:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան