Հինգ մարդ Է զոհվել Դոնեցկի քաղաքային հիվանդանոցի հրետակոծման հետեւանքով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ մարդ Է զոհվել, եւս հինգը՝ վիրավորվել Դոնեցկի թիվ 27 հիվանդանոցի շենքի հրետակոծման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել Է Հանրապետական վնասվածքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկը, հիվանդանոց, ուր տեղափոխել են տուժածներին: Վիրավորների թվում կա 4-ամյա մի երեխա:

Բժշկի խոսքով՝ ներկայում աչքերի վիրահատության Է պատրաստվում 21-22 տարեկան մի աղջիկ: 24-ամյա եւս մեկ տուժած բեկորային վերքեր Է ստացել եւ նախաբազկի բաց կոտրվածք ունի:

Ինքնահռչակ ԴԺՀ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել Է, որ Դոնեցկի քաղաքային հիվանդանոցի հրետակոծումն իրականացվել Է Մարինկա քաղաքի կողմից, որտեղ գտնվում են ուկրաինացի ուժայինների դիրքերը: Այդ մասին հաղորդել Է Դոնեցկի նորությունների գործակալությունը:

Քաղաքային վարչակազմի տվյալներով՝ Տեքստիլշչիկ շրջանի համատարած գնդակոծման հետեւանքով վնասվել են հինգ դպրոցների, մեկ գիմնազիայի, հինգ մանկապարտեզների շենքերը, վնասվել են նաեւ Էլեկտրահաղորդման գծերը, ամբողջ միկրոշրջանը մնացել Է առանց Էլեկտրամատակարարման:

Հայերեն Русский

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ

Հուլիսի 15-ի միջոցառումների անոնս

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը