Lego կոնստրուկտորը ճանաչվել Է բոլոր ժամանակների լավագույն խաղալիքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lego կոնստրուկտորը ճանաչվել Է աշխարհում լավագույն խաղալիքը, որն առաջ Է անցել «Մոնոպոլիայից» եւ Action Man-ի տիկնիկներից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Express-ին: Համապատասխան վարկանիշը կազմել Է ToyNews ռեսուրսը՝ խաղալիքներ արտադրողների եւ տվյալ ինդուստրիայի այլ պրոֆեսիոնալ մասնակիցների հարցման միջոցով:

Նաեւ հիթ-թերթ են մտել Scalextric-ի մրցարշավային մեքենաները եւ ուղիները (չորրորդ տեղ): Հինգերորդ տեղում են հայտնվել Subbuteo սեղանի խաղերը: Վեցերորդ-յոթերորդ հորիզոնականները կիսել են Ռուբիկի խորանարդիկը եւ «Աստղային պատերազմների» խաղալիքները:

Առաջին տասնյակը եզրափակել են Matchbox մեքենաները, Բարբի տիկնիկը եւ խաղաթղթերը:

Ինչպես նշել Է հրատարակությունը, անցյալում Lego կոնստրուկտորներն արդեն գլխավորել են լավագույն խաղալիքների թոփ-թերթերը, բայց միայն այս դեպքում են դրանք դարձել ցուցակի առաջատարներն արտադրողների, այլ ոչ թե հասարակայնության վարկածով, ինչպես դա եղել Է ավելի վաղ:

Lego-ն խաղալիքների շարք Է, որոնք իրենցից ներկայացնում են զանազան առարկաների հավաքման եւ մոդելավորման դետալների հավաքանիներ: 1949 թվականից կոնստրուկտորները թողարկում Է Lego Group ընկերությունների խումբը, որի գլխամասային գրասենյակը գտնվում Է Դանիայում: Այդ ժամանակներից ի վեր Lego-ն ընդլայնել Է իր գործունեության ոլորտը՝ ստեղծելով ֆիլմեր, խաղեր, մրցույթներ, ինչպես նաեւ բացելով ժամանցային վեց թեմատիկ զբոսայգիներ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում