Իտալիայի վարչապետը փողկապ Է նվիրել Հունաստանի վարչապետին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Հռոմում կայացած համատեղ մամուլի ասուլիսից հետո փողկապ Է նվիրել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է «Էթնոս» թերթի կայքում: Վարչապետը նվերն ընդունել է ժպիտով՝ խոստանալով այն կապել, երբ կգտնվի հունական հիմնախնդրի լուծումը:

Ցիպրասը փողկապ չի կրում, բայց խորհրդարանական ընտրություններից առաջ լրագրողներին խոստացել է, որ կսկսի փողկապ կրել, երբ Հունաստանը դուրս գրի իր պարտքերը:

Ցիպրասն իր կողմից Ռենցիին Է հանձնել երաժշտական խտասկավառակ՝ Հարավային Իտալիայի հունալեզու գյուղի տարանտելլայով:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, մամուլի ասուլիսն անցել Է անկաշկանդ մթնոլորտում: Դրա ընթացքում Ռենցին համոզմունք Է հայտնել, որ կան բոլոր պայմանները Եվրոպայի ինստիտուտների եւ Հունաստանի իշխանությունների միջեւ համաձայնություն գտնելու համար:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում