Խճանկար

Պապարացին լուսանկարել է Կարիբյան կղզիներում հանգստացող արքայազն Ուիլյամին

1 րոպեի ընթերցում

Պապարացին լուսանկարել է Կարիբյան կղզիներում հանգստացող արքայազն Ուիլյամին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պապարացիին հաջողվել է լուսանկարել Կարիբյան կղզիներում հանգստացող արքայազն Ուիլյամին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The New York Daily News-ը, կադրի մեջ, սակայն, չի հայտնվել Քեմբրիջի դքսուհին՝ Քեյթ Միդլթոնը:

Ավելի վաղ տեղեկություներ քին ստացվել, որ հղի Քեյթ Միդլթոնը, արքայազն Ուիլյամի և մյուս հարազատների հետ ուղևորվել է Կարիբյան կղզիներ: Թագավորական ընտանիքն ընտրել է փոքր Մյուստիկ կղզին:

Արդեն որերորդ տարին է Միդլթոնների ընտանիքը՝ Քեյթ Միդլթոնի հայրը, մայրը, քույրը և եղբայրը, բրիտանական թագավորական ընտանիքի հետ ուղևորվում են Մյուստիկ կղզի: Նրանք հանգիստը վայելում են Auroraկոչվող վիլլայում:

Կղզին հայտնի վայր է ոչ միայն Քեյթի և Ուիլյամի համար: Այստեղ իր առանձնատունն ուներ Եղիսաբեթ թագուհու քույրը՝ արքայադուստր Մարգրետը: Բացի այդ, կղզում հաճախ կարելի է հանդիպել հայտնի շատդեմքերի, այդ թվում` Դեվիդ Բոուիին, Նաոմի Քեմփբելին, Լիզ Հերլիին և այլոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում