Ֆաթիհ Աքինը խոսել է «Սպի» ֆիլմի մոսկովյան պրեմիերային ընդառաջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ֆաթիհ Աքինը խոսել է «Սպի» ֆիլմի մոսկովյան պրեմիերային ընդառաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, մոսկովյան պրեմիերային ընդհառաջ Ֆաթիհ Աքինն ասել է, որ 7 տարի աշխատելով «Սպի» ֆիլմի վրա, նա չէր պատրաստվում նկարել ֆիլմ ցեղասպանության մասին:

«Իմ այս ֆիլմում ես պատմում եմ մի հայ մարդու պատմություն, ով տեղյակ չի եղել քաղաքական իրարանցումների մասին: Այս իմ ճանապարհորդությունը ես սկսել եմ միաժամանակ ինքս ինձ հարց տալով, թե կկարողանա արդյոք այն դառնալ կամուրջ՝ միավորելով նրանց, ովքեր ընդունում են, և նրանց, ովքեր ժխտում են Թուրքիայում տեղի ունեցած Ցեղասպանությունը», - ասել է Ֆաթիհ Աքինը:

«Սպի» ֆիլմի սցենարի հեղինակներն են հենց ինքը` ռեժիսորը, և Մարտիկ Մարտինը: Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները: Մեկ ժամ երեսունութ րոպե տևողությամբ ֆիլմն անգլերեն լեզվով է:

Եվրոպացինշանավորկինոգործիչ,ազգությամբթուրքՖաթիհԱքինըծնվելէԳերմանիայի Համբուրգքաղաքում:ՆաԿաննիուԲեռլինիմիջազգայինկինոփառատոններիգլխավոր մրցանակներիդափնեկիրէ:

Հայերեն Русский

Չինաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել ռուսական երկնքին սպառնացող վտանգի մասին Կիևի նախազգուշացումներից հետո

Վարչապետի հրավերով Կառավարության կադրային բանկում ընդգրկված Դավիթ Իվանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

ՏԿԵ նախարարի ևս 4 տեղակալներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Արամ Մեյմարյանն ու Արա Մկրտչյանը վերանշանակվել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ

Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ

Կատարը և ԱՄԷ-ն ՀԲԳ-ի փոխաբեռնում են իրականացրել Հորմուզի նեղուցի սահմաններից դուրս. Reuters

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Վարչապետի ելույթը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոցում

Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է

Հայկական 6 ընկերությունում Ֆրանսիայում մասնակցել է «Texworld Paris» նորաձևության միջազգային ցուցահանդեսին