Մշակույթ

Ֆրանսահայ երգիչ Եսային Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսահայ երգիչ Եսային Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը հանրությանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոր ստեղծագործությունը կոչվում է «Je n'oublie pas» («Չեմ մոռանա»):

«Երգը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին»,- նշված է փետրվարի 3-ին հրապարակված տեսահոլովակում: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Եսային է: Նա երգիչ է, երգահան, պրոդյուսեր, գործիքավորող։ Եսային երգեր է գրել բազմաթիվ հայտնի կատարողների համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում