Արցախում մինչև ապրիլի 24-ը կավարտվի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցումը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախում շարունակվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի աշխատաները: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվում է Ստեփանակերտի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնել: «Զանգակատուն» խորագրով հուշակոթողի նախագիծը մշակել են ճարտարապետներ Վլադիմիր և Միքայել Սարգսյանները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԼՂՀ քաղաքաշինության նախարարի օգնական Մխիթար Շիրինյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ստեփանակերտի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ` մինչև ապրիլի 24-ը: Ըստ քաղաքաշինության նախարարի օգնականի, ներկայումս ավարտական փուլում գտնվող աշխատանքները կեզրափակվեն մեկ ամսից։

«Նախագծի մեջ որևէ փոփոխություն չի մտցվել։ Այսօրվա դրությամբ հուշարձանի կառուցման աշխատանքների մոտ 70 տոկոսն իրականացված է։ Ընթանում են արտաքին հարդարման աշխատանքները»,-ասել է նախագծի համահեղինակ, ճարտարապետ Վլադիմիր Սարգսյանը՝ հավելելով, որ միաժամանակ ընթացքում են նաև հուշարձանի տարածքի բարեկարգման աշխատանքները։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի արցախյան տարբերակի նախագծի էսքիզային մշակման աշխատանքները սկսել են դեռևս 2 տարի առաջ, որի արդյունքում 20 տարբերակներից Ճարտարապետական խորհրդի կողմից ընտրվել է մեկը, որն իր չափերով, տեսքով ու բարձրությամբ համահունչ էր այն տարածքին, որտեղ նախատեսվում է կանգնեցնել հուշակոթողը: «Զանգակատուն»-ը կկառուցվի Սզնեքի սպիտակ մարմարով և կունենա 18 մետր բարձրություն:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա