Մեծ Բրիտանիայում գտել են Նյուտոնի գրառումները՝ անհայտ տեսության շարադրմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները հայտնել են անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի չհրապարակված տեքստի հայտնաբերման մասին, որը նվիրված Է ծառերում ջրի շարժմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գտածոյի մասին հաղորդել Է Nature Plants հրատարակությունը, իսկ դրա բովանդակությանը հակիրճ կարելի Է ծանոթանալ Science News-ի կայքում:

Նյուտոնը ծոցատետրում գրառումներ Է կատարել 1661 – 1665 թվականներին՝ Օքսֆորդի համալսարանում սովորելու ժամանակ: Ապագա գիտնականը նշումներ Է արել մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ մետաֆիզիկայի բնագավառում տարբեր փորձերի, դիտարկումների, մտորումների ու պատմությունների վերաբերյալ:

Նյուտոնի ժառանգները ծոցատետրը հրապարակման արժանի չեն համարել: 1872 թվականին այն նվիրել են Քեմբրիջի համալսարանին: Արխիվով աշխատող գիտնականները (փիլիսոփայությանը եւ «Էլեկտրական ձգողականությանը» նվիրված գրառումների միջեւ) հայտնաբերել են կեսԷջանոց տեքստ այն մասին Նյուտոնի դատողություններով, թե ինչպես Է ջուրը ծառերի արմատներից գնում դեպի տերեւները:

Բույսերում հեղուկի ուղղահայաց տեղաշարժումը գիտական բացատրություն Է ստացել սոսկ 200 տարի հետո:

Չնայած այն բանին, որ Նյուտոնը չի նկարագրել գործընթացի բոլոր մանրամասները, նրա դատողությունները եղել են մարգարեական: Թեեւ բրիտանացի ֆիզիկոսի գիտական տերմինաբանությունը տարբերվում Է ժամանակակից տերմինաբանությունից, ջրի շարժման հիմնական մեխանիզմը Նյուտոնը ճիշտ Է նկարագրել:

Հայերեն English Русский

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին