Խճանկար

Ճապոնական բանկում կաշխատեն մարդակերպ ռոբոտներ

1 րոպեի ընթերցում

Ճապոնական բանկում կաշխատեն մարդակերպ ռոբոտներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական The Bank of Tokyo — Mitsubishi UFJ բանկում կսկսեն աշխատել մարդակերպ ռոբոտներ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին:

Երեք մատ ունեցող NAO անդրոիդները, որոնք մշակվել են ֆրանսիական Aldebaran Robotics SA ֆիրմայի կողմից, հասնում են 58 սանտիմետր բարձրության եւ կշռում են 5,4 կիլոգրամ: Նրանք պատասխանում են բանկի հաճախորդների հարցերին, կարող են զրույց վարել 19 լեզուներով, ինչպես նաեւ ճանաչել մարդկային հույզերը՝ վերլուծելով միմիկան:

«Ես կարող եմ օգնել ձեզ փոխանակելու արժույթը, փող փոխանցել արտասահման, հաշիվ բացել բանկում, ինչպես նաեւ բացատրել բանկոմատի աշխատանքի սկզբունքները»,-ասում Է ռոբոտը:

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ ռոբոտներն աշխատանքի ձեռնամուխ կլինեն այս տարվա ապրիլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում