Եղիսաբեթ Բ թագուհին կհրաժարվի շներ պահելուց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին կհրաժարվի իր սիրելի՝ քորգի ցեղատեսակի շներ պահելուց: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Daily Express-ը: Նշվում Է, որ այս որոշումը կապված Է այն բանի հետ, որ Եղիսաբեթ Բ-ն վախենում Է դրանց բախվելուց եւ վնասվածք ստանալուց:

Թագուհու շրջապատից բարձրաստիճան մի պալատական ընդգծել Է, որ վերջերս Եղիսաբեթ Բ-ի թոռնուհին՝ արքայադուստր Բեատրիսը, տատիկին քորգի ցեղատեսակի երկու ձագ Է առաջարկել, սակայն նա քաղաքավարի կերպով հրաժարվել Է: «Նրա գլխավոր վախն այն Է, որ կարող բախվել դրանց, ընկնել եւ կոտրել ձեռքը կամ նույնիսկ ոտքը, իսկ դրանից հետո երկար ժամանակ չի կարողանա կատարել իր պարտականությունները»,- հայտարարել Է պալատականը:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Նենսի Ֆենվիկը, որն զբաղվում Էր թագավորական շների խնամքով եւ կազմակերպում Էր դրանց կերակրումը, ազատվել Է իր պաշտոնից:

Այժմ Բուկինհեմի պալատում պահում են երկու շուն, մինչդեռ ավելի վաղ դրանց թիվը հասնում Էր ութի: Նշվում Է, որ քորգի ցեղատեսակի շները Եղիսաբեթ Բ-ի ընտանիքում ապրել են նրա մանկության տարիներից: Ամբողջ կյանքի ընթացքում թագուհու ընտանիքում եղել Է այդ ցեղատեսակի ավելի քան 30 շուն: Պալատում քորգի պահելու ավանդույթն սկիզբ Է առել Գեւորգ IV թագավորի ժամանակներից (մահացել Է 1830 թվականին):

Հայերեն English Русский

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի