Խճանկար

Փայտոջիլներին մարդկությանը նվիրել են չղջիկները

2 րոպեի ընթերցում

Փայտոջիլներին մարդկությանը նվիրել են չղջիկները

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ծագումնաբանները պարզել են, որ անկողնային փայտոջիլները մարդկությունը փոխ Է առել չղջիկներից, իսկ մակաբույծների հետ հանդիպումը տեղի Է ունեցել քարանձավներում, որոնք հնադարյան մարդիկ բաժանել են ձեռնաթեւավորների հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետազոտության արդյունքները ներկայացված են Molecular Ecology հանդեսում, իսկ դրա մասին հակիրճ հաղորդել Է BBC Earth-ը:

Թալսայի համալսարանի (Օկլահոմա) գիտնականները համեմատել են մարդկանց եւ չղջիկների վրա մակաբուծվող Cimex lectularius անկողնային փայտոջիլի տարբեր պոպուլյացիաների գեները: Պարզվել Է, որ բոլոր փայտոջիլները սերում են ընդհանուր նախնիներից. մակաբույծները նոր տերերի վրա են անցել Աֆրիկայից հնադարյան մարդկանց դուրս գալուց հետո: Եվրասիայի լայնարձակ տարածքներում նրանք սկսել են բնակություն հաստատել քարանձավներում՝ չղջիկների հարեւանությամբ:

XIX դարում փայտոջիլներ հանդիպում Էին գրեթե յուրաքանչյուր տանը, սակայն 1950-ական թվականներին պեստիցիդների ակտիվ օգտագործումը մարդկությանը փրկեց այդ մակաբույծներից: XXI դարի սկզբին փաստոջիլները մուտացիայի են ենթարկվել, եւ այժմ առանձնյակների մինչեւ 90 տոկոսն անընկալունակություն Է մշակել հիմնական միջատասպանների (պերիտրոիդների) նկատմամբ: Դրա հետեւանքով ԱՄՆ-ի հյուրանոցներում եւ բնակելի տներում փայտոջիլների թվաքանակի նոր աճ Է նկատվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում