Խճանկար

Չինաստանում հրապարակված միլիարդատերերի վարկանիշում տեղ են գտել աշխարհի 2089 հարուստներ

2 րոպեի ընթերցում

Չինաստանում հրապարակված միլիարդատերերի վարկանիշում տեղ են գտել աշխարհի 2089 հարուստներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական «Խուժուն» հանդեսը փետրվարի 3-ին հրապարակել Է դոլարային միլիարդատերերի իր վարկանիշը, որում տեղ են գտել ամբողջ աշխարհի 2089 հարուստներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վարկանիշում գերակշռում են ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի ներկայացուցիչները, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 537 եւ 430 հորիզոնականներ:

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ երրորդ տեղում Է հայտնվել Հնդկաստանը՝ հետ մղելով ավանդաբար այդ հորիզոնականն զբաղեցնող Ռուսաստանին: Անցյալ տարվա համեմատությամբ վարկանիշում ռուսաստանցի հարուստների թիվը նվազել Է միանգամից տասով:

Վարկանիշը կազմողները եկել են այն եզրակացության, որ Չինաստանը շարունակում Է իր դիրքերն ամրապնդել գլոբալ տնտեսության մեջ: Ցուցակի չինական մասում հայտնվել Է 72 նոր անուն: Նրանց մեծ մասը հարստացել Է 2014 թվականին ազգային ֆոնդային շուկայի զգալի աճի շնորհիվ: Բարձր տեխնոլոգիաների սեկտորն առաջատարն Է մնացել կապիտալն ավելացնելու հնարավորությունների տեսանկյունից:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, չինացի հարուստների թվում առաջին տեղն զբաղեցրել Է 48-ամյա Լի Խեցզյունը՝ Hanergy Holding Group կորպորացիայի ղեկավարը, որն աշխատում Է «մաքուր» Էներգետիկայի բնագավառում: Նրա կարողությունը գնահատվում Է 16 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Wanda Group դեւելոպերական խմբի ղեկավար Վան Ցզյանլինն Է: Երրորդ հորիզոնականում Է Alibaba ընկերության հիմնադիր Ջեկ Ման: Նա մինչեւ վերջին ժամանակներս համարվում Էր Չինաստանի ամենահարուստ մարդը, սակայն իր դիրքերը կորցրեց թույլ եռամսյակային հաշվետվության ֆոնին Alibaba-ի բաժնետոմսերի արժեքի անկումից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում