Apple-ը խանութներում անկիզելի պահարաններ կտեղադրի ոսկե Apple Watch-երը պահելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Aplle ընկերությունը հատուկ անկիզելի պահարաններ կտեղադրի իր Apple Watch ֆիրմային խանութներում՝ ոսկե պատյանով Apple Watch խելացի ժամացույցները պահելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է 9to5Mac հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Apple Watch ժամացույցները, որոնց վաճառքը շուկայում սպասվում Է ապրիլին, մատչելի կլինեն երեք հիմնական վերափոխակներով՝ Apple Watch Sport մոդելը, որն աչքի Է ընկնում խոնավա- եւ փոշեպաշտպանությամբ, Apple Watch հիմնական վերափոխակը՝ շափյուղյա ապակուց Էկրանով եւ պողպատե պատյանով, եւ Apple Watch Edition-ը՝ ոսկե պատյանով, ինչպես նաեւ շափյուղյա ապակիով:

Հրատարակության տվյալներով՝ Apple Watch Edition-ի պլանավորված բարձր գնի պատճառով ընկերությունը մտադիր Է ձեռնարկել անվտանգության միջոցներ՝ ոսկերչական խանութներում կիրառվող միջոցների օրինակով: Ժամացույցների նմուշները կցուցադրվեն առեւտրական սրահում, սակայն գիշերն Apple-ի աշխատակիցները դրանք կպահեն հատուկ անկիզելի պահարաններում: Դրանցում կպահվեն նաեւ վաճառքի համար նախատեսված սարքերի պաշարները:

Առայժմ Apple-ը հայտարարել Է սարքի մեկնարկային գինը՝ 349 դոլար: Սակայն, զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Apple Watch Sport մոդելի գինը կաճի մինչեւ 500 դոլար, մինչդեռ Apple Watch Edition-ի արժեքը կարող Է հասնել 4 – 5 հազար դոլարի:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում