Խճանկար

Ֆուկուսիմայում սկսվել Է ճառագայթաակտիվ աղբի համար պահեստարանների կառուցումը

1 րոպեի ընթերցում

Ֆուկուսիմայում սկսվել Է ճառագայթաակտիվ աղբի համար պահեստարանների կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Ֆուտաբա եւ Օկումա քաղաքներում (Ֆուկուսիմայի պրեֆեկտուրա) փետրվարի 3-ին սկսվել Է ճառագայթաակտիվ աղբի համար ժամանակավոր պահեստարանների շինարարությունը, աղբ, որը գոյանում Է 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարի հետեւանքով աղտոտված տարածքների ակտիվազերծման աշխատանքների ընթացքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Ֆուկուսիմայի իշխանությունները:

Ինչպես սպասվում Է, այդ կառույցներում կտեղավորվի մինչեւ 30 միլիոն տոննա աղբ՝ աղտոտված ճառագայթաակտիվ նյութերով:

Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի տարածքում, որն ամենից ավելի Է տուժել ատոմակայանի վթարից, պահեստարանների կառուցման որոշումն ընդունվել Է անցյալ տարի: Ընդհանուր առմամբ Տոկիոն մտադիր Է պահեստարանների կառուցման համար ծախսել շուրջ 1,1 տրիլիոն իեն (9,4 միլիարդ դոլար): Ըստ որում, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այս աղբավայրերը կլինեն ժամանակավոր, քանի որ 30 տարի անց դրանց ամբողջ պարունակությունը պլանավորվում Է փոխադրել նոր պահեստարաններ: Դրանց ապագա տեղադրությունն առայժմ որոշված չԷ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում