Արարատի մարզի ավտոճանապարհներին կատարվել է 8780.229 մլն դրամի նորոգման եւ շահագործման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա ընթացքում Արարատի մարզում գտնվող միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքնային նշանակության ավտոճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել են 8780.229 մլն դրամի նորոգման, պահպանման եւ շահագործման աշխատանքներ, որից ՀՀ պետական բյուջեի միջոցներով` 792.229 մլն դրամի, Ասիական զարգացման բանկի միջոցներով` 7740.0 մլն դրամի եւ համայնքնային բյուջեների միջոցներով` 248.0 մլն դրամի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Արայիկ Պողոսյանը, ՀՀ պետբյուջեի միջոցներով աշխատանքներ են իրականացվել մի շարք հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհահատվածներում: ՀՀ պահուստային ֆոնդից 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում իրականացվել են ասֆալտապատման եւ վերանորոգման 14 ծրագիր:

ՀՀ պետբյուջեի շրջանակում մարզի տարածքում գտնվող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման եւ շահագործման համար 2014 թվականին հատկացվել է 295,175 մլն դրամ, իսկ Արարատի մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման եւ շահագործման համար` 20,560 մլն դրամ:

Բաժնի պետը նշեց նաեւ, որ Ասիական զարգացման բանկի միջոցներով տրամադրված գումարներով իրականացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երեւան-Արտաշատ 19,6 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Համայնքային բյուջեների միջոցներով եւս իրականացվել են մի շարք համայնքային նշանակության ճանապարհների կոպճապատման եւ ասֆալտապատման աշխատանքներ:

Անդրադառնալով 2014 թվականին կատարված աշխատանքներին` Պողոսյանը նշեց, որ դրանք գոհացուցիչ են, սակայն դեռ շատ անելիքներ կան: «Մարզում լուրջ ճանապարհաշինարարական խնդիրներ ունենք: Հրատապ նորոգման ենթակա ավտոճանապարհներ կան Արտաշատի, Մասիսի եւ Արարատի տարածաշրջանների 47 համայնքներում, որոնք իրենց լուծումն աստիճանաբար կստանան առաջնահերթության սկզբունքով»,- ասաց նա:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ