Երկրպագուները «Լեւիաթան» ֆիլմի համար մեկ միլիոն ռուբլի գումար են հանգանակել

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմի երկրպագուները հատուկ բացված կայքի միջոցով դրամահավաքություն են կազմակերպել՝ արդյունքում հավաքելով ավելի քան 1 միլիոն ռուբլի, հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»: Ֆիլմի երկրպագուները կարող են հանգանակություն կատարել մինչեւ փետրվարի 5-ը, երբ ֆիլմը հասանելի կլինի վարձույթում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ անկախ պրոդյուսեր Վյաչեսլավ Սմիրնովը դրամահավաքություն է կազմակերպել ֆիլմի համար, քանի որ մինչև ռուսական պրեմիերայի օրը՝ «Լևիաթան» ֆիլմի կրկնօրինակը հայտնվել էր համացանցում, իսկ Սմիրնովը դեմ է հեղինակային իրավունքների խախտմանը:

Ֆիլմի հեղինակները, իրենց հերթին, հայտնել են, որ շնորհակալ են Սմիրնովին նման արարքի համար, իսկ հավաքված գումարը կտրամադրեն «Նվիրիր կյանք» հիմնադրամին։

«Լեվիաթան» ֆիլմը մեծ աղմուկ է հանել ՌԴ-ում: Այն ներկայացնում է մի ընտանիքի պատմություն, որը երկրում առկա անարդարության եւ կոռուպցիայի զոհն է դառնում: ֆիլմը արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի, հաղթել 5 անվանակարգերում «Ոսկե արծիվ» կինոփառատոնում եւ «Օսկար»-ի հավակնորդ է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում