Շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել Գյումրիում
2 րոպեի ընթերցում
![Շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել Գյումրիում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/02/792481.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շմոլ գազից թունավորման դեպք է գրացվել Գյումրի քաղաքում: Փետրվարի 2-ին` ժամը 21.05-ին, «1-03» ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորման նախանշաններով Գյումրու ԲԿ են տեղափոխվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկի բնակիչներ Ա. Գ.-ն (ծնվ.1968թ.) և Ա. Գ.-ն (ծնվ.1992թ.), իսկ Ա. Խ.-ն Գյումրու (ծնվ.2000 թ.)` Ավստրիական մանկական ԲԿ: Ինչպես այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ավել վաղ շմոլ գազից թունավորվել էր ևս երկու ընտանիք արդեն Հրազդան քաղաքում:
Փետրվարի 2-ին` ժամը 10.59-ին, Հրազդանի ԲԿ-ից տեղեկատվություն էր ստացվել, որ ժամը 00.50-ի սահմաններում շմոլ գազից թունավորման նախանշաններով հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջանի բնակիչներ Ա. (ծնվ. 1937թ.), Պ. (ծնվ. 1946թ.), Լ. (ծնվ. 1950թ.), Հ. (ծնվ. 1984թ.), Հ. (ծնվ. 1986թ.), Հ. (ծնվ. 1989թ.), Մ. (ծնվ. 1993թ.) և Լ. (ծնվ. 2014թ.) Սարգսյանները: Բժիշկները Հ., Հ., Մ. և Լ. Սարգսյանների առողջական վիճակը գնահատել էին միջին ծանրության, Ա., Լ. և Հ. Սարգսյանները ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս էին գրվել, իսկ Պ. Սարգսյանը հիվանդանոցում մահացել էր:
Ժամը 16.36-ին Հրազդանի ԲԿ-ից տեղեկատվություն էր ստացվել, որ շմոլ գազից թունավորման նախանշաններով Հրազդանի ԲԿ էին տեղափոխվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչներ Ա. Ս.-ն (ծնվ.1986թ.), Ա. Փ.-ն (ծնվ. 1940թ.) և Ս. Հ.-ն (ծնվ. 1998թ.):
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել էին միջին ծանրության: