Խճանկար

«Սիրային եռանկյունի»-ն կպատմի Ռոնալդ Ռեյգանի 51 սիրուհիների մասին

2 րոպեի ընթերցում

«Սիրային եռանկյունի»-ն կպատմի Ռոնալդ Ռեյգանի 51 սիրուհիների մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը վարել է սիրառատ կյանք եւ քաղաքականությունից ազատ ժամերին իրեն չի զրկել ամենատարբեր հաճույքներից: Ռոնալդ Ռեյգանի նոր կենսագրականը խոստանում է սենսացիոն բացահայտումներ ներկայացրել դերասան-նախագահի կյանքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Դարվին Փորթերի հեղինակած գիրքը լույս կտեսնի Սուրբ Վալենտինի տոնին` փետրվարի 14-ին, սակայն Daily Mail-ին հաջողվել է որոշ մանրամասներ պարզել գրքի բովանդակությունից: «Սիրային եռանկյունի. Ռոնալդ Ռեյգան, Ջեյն Ուայմեն և Նենսի Դեյվիս» կենսագրական գրքում նշված է, որ Ռեյգանը «անկողին է մտել» Հոլիվուդի «մոտ հիսուն առաջատար կին աստղերի հետ»:

Նրա կողակիցների թվում են եղել Մերիլին Մոնրոն, Դորիս Դեյը, Ջոան Բլոնդելը, Լանա Թըրները և այլք: Հանդիպումները տեղի են ունեցել Հոլիվուդի «Ալլահի պարտեզ» հյուրանոցի բունգալոներից մեկում: Նշվում է, որ երիտասարդ Մոնրոյի հետ Ռեյգանը սկսել է հանդիպել առաջին կնոջից բաժանվելուց հետո:

Դերասան եղած ժամանակ Ռեյգանի այս խաղերը կազմակերպել է Warner Bros կինոստուդիան՝ «խթանելու թե' նրա, թե' դերասանուհիների կարիերան»:

Կարիերան որպես դերասան սկսած Ռեյգանը եղել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահը, պաշտոնավարել է 1981-1989 թթ., մահացել է 2004-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում