Խճանկար

Ռուսաստանի երկու քաղաքացի վիճակախաղով 203 միլիոն ռուբլի է շահել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի երկու քաղաքացի վիճակախաղով 203 միլիոն ռուբլի է շահել

ՄՈՍԿՎԱ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: "Гослото "6 из 45"» վիճակախաղի ժամանակ գրանցվել է ռեկորդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Ռուսաստանի երկու քաղաքացի կարողացել է գուշակել վեց թիվ եւ շահել 203 միլիոն ռուբլի: Սա ամենամեծ շահումն է ՌԴ-ում անցկացվող վիճակախաղերի պատմության մեջ:

Նորահայտ միլիոնատերերից մեկը բնակվում է Մուրմնասկի մարզում, մյուսը` Ստավրոպոլի երկրամասում: Նրանք շահույթը կբաժանեն երկու համարյա հավասար մասի: Առայժմ հաղթողները չեն դիմել վիճակախաղն անցկացնող կազմակերպության գրասենյակ` գումարն ստանալու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում