Եղիսաբեթ Երկրորդը զգուշանում Է արքայազն Չառլզի գահակալումից. The Times

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան պատրաստ չԷ արմատական վերափոխումների, որոնք կարղ Է իր հետ բերել արքայազն Չառլզը՝ գահ բարձրանալու դեպքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դատելով The Times թերթում փետրվարի 2-ին հրապարակված Ուելսի արքայազնի նոր ոչ պաշտոնական կենսագրության դրվագից, նման երկյուղ Է հայտնել նրա մայրը՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին,: Արքայազնի «Չառլզ. թագավորի սիրտը» կենսագրության հեղինակը The Times-ի թղթակցուհի Քեթրին Մայերն Է: Նրա խոսքով՝ Չառլզը ավելի մեծ չափով, քան մայրը, հակված Է կառավարման ինքնակալական ոճին, սակայն Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչներից ոմանք, «ինչպես եւ թագուհին ինքը», այն կարծիքին են, որ երկիրը պատրաստ չԷ «վերափոխումների շոկին»:

Մայերը, հղում անելով պալատին մոտ կանգնած իր աղբյուրներին, պնդում Է, որ արքայազնը «երբեք չի համաձայնի անվանական դեմք լինել»: «Խոսելով գահաժառանգի դերի մասին՝ արքայազնը հասկանալ Է տվել, որ ինքը մտադիր Է վերանայել միապետությունը: Պալատականներից ոմանք եւ նույնիսկ թագուհին ինքը, երկյուղում են, որ հպատակները պատրաստ չեն լինի նման վերափոխումներին»,-գրում Է մայրը:

«Ես հանձն եմ առնում միայն ամենաբարդ մարտահրավերները, քանզի ցանկանում եմ բարձրացնել նշաձողը եւ վերստին հույս տալ այնտեղ, որտեղ այն չկա, եւ առողջացնել այն, ինչը կորցրել Է դինամիկան»,-ասել Է Չառլզը Մայերի հետ զրույցներից մեկի ընթացքում:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ուելսի արքայազնի քննադատները՝ «նրա հոր՝ արքայազն Ֆիլիպի գլխավորությամբ», կարծում են, որ նա «իրեն Էգոիստաբար Է պահում»՝ իր «խելահեղ գաղափարները» գերադասելով թագավորական պարտականություններից:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում