Խճանկար

Բրիտանուհին 40 տարի չի ժպտացել՝ խուսափելով կնճիռների առաջացումից

2 րոպեի ընթերցում

Բրիտանուհին 40 տարի չի ժպտացել՝ խուսափելով կնճիռների առաջացումից

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակչուհի Տես Քրիստիանը 40 տարի ապրել Է առանց ժպտալու, որպեսզի խուսափի կնճիռների առաջացումից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Նա գիտակցաբար սահմանափակել Է իր միմիկան արդեն տասը տարեկան հասակում:

Ինչպես պատմել Է 50-ամյա Քրիստիանը, մաշկի ծերացումը կանխարգելելու այս միջոցը նրան ավելի բնական Է թվում, քան բոտոկսի ներարկումները: Բրիտանուհին ընդգծել Է, որ ոչ մի անգամ չի դավաճանել իր վարքականոնին՝ չժպտալով նույնիսկ դստեր ծնվելուց հետո:

Իր հակատարիքային ծրագրի առաջին արդյունքները Բրիտանիայի բնակչուհին նկատել Է 40 տարեկան հասակում, երբ ուշադրություն Է դարձրել այն փաստին, որ իր մաշկն ավելի երիտասարդ Է երեւում, քան հասակակիցներինը:

Տղամարդուն, որի հետ հանդիպում Է Քրիստիանը, բավարարում Է աղջկա չժպտալը, իսկ ահա ընկերները նրան կոչել են «Մոնա Լիզա»: Նրանք պատմել են, որ երեկույթների ժամանակ կինը շրջապատի մարդկանց մշտապես շփոթեցնում Էր իր քարացած դեմքով:

Հոգեբանները հակված են այն կարծիքին, որ ժպիտն անհրաժեշտ Է մարդու հոգեկան առողջության համար, քանի որ դիմային մկանների այդ շարժումը նպաստում Է Էնդորֆինների («ուրախության հորմանների») արտադրությանը:

Պլանավորում Է արդյոք Քրիստիանը փաստաթղթավորել իր նվաճումը, դառնալով Գիննեսի ռեկորդակիր, հրատարակությունը չի գրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում