Լոնդոնի բնակչությունը ռեկորդային ցուցանիշ Է արձանագրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակչությունը 2015 թվականի փետրվարին գերազանցել Է նախորդ ռեկորդային նշագիծը, որը գրանցվել Է 1939 թվականին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Մեծ Լոնդոնի վարչության տվյալները, որոնք հրապարակվել են փետրվարի 2-ին:

Bloomberg գործակալությունը նշում Է, որ այժմ Լոնդոնում բնակվում Է շուրջ 8,63 միլիոն մարդ: Քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը բնակչության թվաքանակի բումը բացատրում Է հանցավորության ցածր մակարդակով, գերազանց տնտեսական իրադրությամբ եւ կանաչի առատությամբ:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչների թվաքանակի նախորդ բարձրակետը կազմել Է 8,615 միլիոն: Քաղաքի բնակչությունը նվազել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից, կրճատումն ուժեղացել Է «Լոնդոնյան բլիցի»՝ 1940 – 1941 թվականների ռմբակոծումների ժամանակ: Քաղաքացիների արտահոսի երկրորդ ալիքը կապված Էր 1960 – 1970-ական թվականների տնտեսական անկման հետ, իսկ 1988 թվականին Լոնդոնում բնակվում Էր 6,7 միլիոն մարդ:

Փարիզը եւ Բեռլինն այդպես Էլ չեն գերազանցել բնակչության նախապատերազմյան ռեկորդները:

2030-ական թվականների կեսերին Լոնդոնի բնակչության թվաքանակն, ինչպես սպասվում Է, կհասնի 10 միլիոնի, 2050 թվականին՝ կգերազանցի 11 միլիոնը:

Փորձագետները նախազգուշացնում են, որ բնակչության աճը կապված Է Էական հիմնախնդիրների հետ, ներառյալ տրանսպորտային եւ պաշարային հիմնախնդիրները: London First խմբի գնահատումներով՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ծառայությունների պահանջարկը 2036 թվականին կմեծանա 50 տոկոսով:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ամեն տարի լոնդոնցիներին եւ քաղաքի հյուրերին պահանջվում են շուրջ 50 հազար նոր բնակարան եւ տուն, սակայն շինարարության իրական ծավալները կազմում են այս ցուցանիշի կեսից պակասը: London Frist-ից Դեւիդ Լուտոնի խոսքով՝ մատչելի բնակարանի պակասությունը «լուրջ հիմնախնդիր Է դառնում ձեռնարկությունների համար». ընկերությունները կորցնում են որակյալ աշխատողներին, որոնք գերադասում են այլ տեղ գտնել իրենց համար:

Լոնդոնում առաջին մարդահամարն անցկացվել Է 1801 թվականին, այն ժամանակ Բրիտանական կայսրության մայրաքաղաքում բնակվել Է մեկ միլիոնից փոքր-ինչ ավելի մարդ, սակայն 1901 թվականին լոնդոնցիների թիվն արդեն եղել Է 6,5 միլիոն:

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը փետրվարի 1-ին կվերադարձնի Իսրայելի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների՝ 90 պաղեստինցի բանտարկյալի դիմաց

Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասին

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են

Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա հայ գերիների և անհետ կորածների հարցին․ վարչապետ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի զույգերը

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն Ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում

Եկամուտները հայտարարագրելու ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 1-ը

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Լիբանանի Բեքաայի հովտում