Խճանկար

Բրազիլուհին գեղեցկության մրցույթում ուժով խլել Է մրցակցուհու թագը

1 րոպեի ընթերցում

Բրազիլուհին գեղեցկության մրցույթում ուժով խլել Է մրցակցուհու թագը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում Miss Amazonas գեղեցկության մրցույթի մասնակից Շեյսլանե Հայալան մրցույթի հաղթող Քերոլ Տոլեդոյի գլխից պոկել Է թագը վերջինիս պարգեւատրումից անմիջապես հետո, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Star-ին: Հայալան իր արարքը բացատրել Է նրանով, որ Տոլեդոն, իր կարծիքով, «գնել Է տիտղոսը»:

Միջադեպը տեսախցիկով նկարահանել են հանդիսատեսները. համապատասխան տեսահոլովակը հրապարակվել Է Ցանցում: Դրանում երեւում Է, որ սկզբում երկրորդ տեղը զբաղեցրած Հայալան ձեւացրել Է, թե ուրախ Է հաջողակ մրցակցուհու համար. նա գրկել Է թագն ստացած Տոլեդոյին, բայց մի քանի վայրկյան հետո բռնել Է զարդը, այն պոկել մրցակցուհու գլխից եւ նետել բեմի վրա:

«Ես ներողություն եմ խնդրում, եթե որեւԷ մեկին դուր չի եկել իմ վարքագիծը, բայց ես արել եմ այն, ինչ սիրտս Է հուշել»,-ավելի ուշ հայտարարել Է կռվարար աղջիկը:

Տուժածի, ինչպես նաեւ ժյուրիի անդամների արձագանքի եւ մեկնաբանությունների մասին հրատարակությունը չի գրում:

2014 թվականին Շեյսլանե Հայալան Բրազիլիան ներկայացրել Է Բաքվում անցկացված Miss Globe International մրցույթում, որտեղ նա նույնպես զբաղեցրել Է երկրորդ տեղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում