Խճանկար

Կծելուց հրաժարվելը մարդկությանը փրկել Է վիրուսներից. գիտնականներ

2 րոպեի ընթերցում

Կծելուց հրաժարվելը մարդկությանը փրկել Է վիրուսներից. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները պարզել են, որ մյուս կաթնասունների համեմատությամբ մարդու համագենում շատ ավելի քիչ են վիրուսային ԴՆԹ-ի հետքերը: Վիրուսներից նման ուժեղացված պաշտպանության պատճառն այն Է, որ մարդու նախնիներն սկսել են ակտիվորեն օգտվել գործիքներից եւ դադարել են կծել իրենց թշնամիներին (ինչպես նաեւ կենդանիներին, որոնց որսացել են): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոր հետազոտության մասին հաղորդել Է Retrovirology հանդեսը:

Չնայած օրգանիզմի կողմից պաշտպանությանը, ռետրովիրուսներին երբեմն հաջողվում Է վարակել մարդու սեռական բջիջները, եւ վիրուսի ծագումնաբանական կոդը ներառվում Է կենդանու համագենում՝ փոխանցվելով սերնդից սերունդ: Զարմանալի Է, որ այդպիսի ներածին ռետրովիրուսները գործնականում անվնաս են մարդու առողջության համար, մինչդեռ մյուս ենդանիների մոտ դրանք քաղցկեղի եւ այլ հիվանդությունների պատճառ են դառնում: Այս փաստը բացատրելու համար մի խումբ ամերիկացի գիտնականներ համեմատել են մարդու եւ 39 այլ տեսակների (այդ թվում՝ շիմպանզեների, դելֆինների եւ պանդաների) համագենում ռետրովիրուսների մնալու ժամանակը:

Պարզվել Է, որ վերջին տասը միլիոն տարում մարդու եւ մյուս պրիմատների համագեն շատ ավելի քիչ ռետրովիրուսներ են թափանցել, քան մյուս կաթնասունների մոտ: Դեռ ավելին, վերջին երեք միլիոն տարում մարդու ԴՆԹ ընդհանրապես չեն ներթափանցել նոր ներածին ռետրովիրուսներ:

Սակայն գիտնականները նախազգուշացնում են, որ վերջին հիսուն տարում այս միտումը փոխվել Է: Նրանք նշում են հեպատիտ C վիրուսը, որը փոխանցվում Է արյան միջոցով, եւ ընդգծում են, որ այդ նյութի հետ մարդու շփումների հաճախականությունը կրկին աճել Է (ներարկումների եւ արյան փոխներարկման պրակտիկայի պատճառով):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում