Տնտեսություն

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հատել է 1 մլն 200 հազարի սահմանը

1 րոպեի ընթերցում

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հատել է 1 մլն 200 հազարի սահմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը մեկ տարում ավելացել շուրջ 110 հազարով և 2014թ. կազմել 1 մլն 203 հազար 746 մարդ: «Արմենպրես››-ի հաղորդմամբ` 2013 թվականի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.3 տոկոսով:

2014թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 մլն 198 հազար 60 մարդ կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 10.9 տոկոսով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2013 թվականին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելութունների թիվը հատել էր մեկ միլիոնի սահմանագիծը: Հայաստան էին ժամանել 1 մլն 84 հազար 188 զբոսաշրջիկներ, 12.6 տոկոսով ավելի քան 2012 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում