ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 30-ին, ժամը 16.57-ինահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ-Կարճաղբյուր ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 14-րդ կմ-ում` Արծվանիստ գյուղի մոտակայքում, «Տոյոտա» մակնիշի 05 ТТ 105 պ/հ ավտոմքենան (վարորդ` Կ. Փ., ծնվ.1977թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել (մոտ 2մ), ինչից ավտոմեքենայի ուղևորը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ավտոմեքենայի ուղևորներ Ի. Ա.-ին (ծնվ.1977թ.), Ա. Փ.-ին (ծնվ. 1998թ.), Ա. Փ.-ին (ծնվ. 2003թ.) և Ց. Ա.-ի(ծնվ.1950թ.), ովքերտեղափոխվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: