Հասարակական

Քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

1 րոպեի ընթերցում

Քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 30-ին, ժամը 17.13-ինահազանգ է ստացվել, որ ԵրևանիՕհանովի փողոցիշենքերից մեկի հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին մոտեցել է պատուհանին և փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը ևմեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ս. Թ.-ն (ծնվ. 1989թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում (հաշվառված է հոգեբուժական կլինիկայում) փորձել է 6-րդ հարկիպատուհանից ցած նետվել, ինչը կանխվել է տեղի ուժերով:

Մինչ շտապօգնության հոգեբուժական բրիգադի ժամանելը` Ս. Թ.-ն գտնվել է ոստիկանների և փրկարարների հսկողության ներքո, այնուհետևտեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կլինիկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում