Qantas ավիաընկերությունը եւ Samsung-ը ավիաուղեւորներին կառաջարկեն վիրտուալ իրականության սաղավարտներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալական Qantas ավիաընկերությունը մոտ ապագայում մտադիր Է վիրտուալ իրականության սաղավարտներ առաջարկել Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի միջեւ իրականացվող չվերթների առաջին կարգի ուղեւորներին: Սա Qantas-ի եւ Samsung-ի համատեղ նախագիծն Է, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

Ծրագրերը, որոնք ուղեւորները կկարողանան դիտել Samsung Gear VR սաղավարտի օգնությամբ, կլինեն եռաչափ: Ավիաընկերությունը չի կասկածում, որ նոր տեխնոլոգիան թույլ կտա նոր տպավորություններ ստանալ թռիչքի ընթացքում:

«Այս տեխնոլոգիան նոր հնարավորություններ Է բացում: Ուղեւորը, օրինակ, կկարողանա վիրտուալ շրջագայություն կատարել Լոս Անջելեսի առաջին կարգի ուղեւորների նոր սպասասրահում կամ իր աչքով տեսնել A380 աԷրոբուսի վայրԷջքը թռիչքային գոտում»,-ասել Է Qantas-ի մամուլի քարտուղար Օլիվիա Ուիրթը:

Նա նաեւ նշել Է, որ նոր տեխնոլոգիայի օգնությամբ ուղեւորներին ցույց կտան այն ուղղությունները, որոնցով թռչում Է ավիաընկերությունը, եւ նոր ծրագրեր կհուշեն հանգստի կազմակերպման համար: Ուիրթի խոսքով՝ ուղեւորները կկարողանան դիտել հոլիվուդյան սիրված ֆիլմեր, սակայն որքան մեծ կլինի նրանց ընտրությունը, նա չի հայտնել:

Qantas-ը հավելել Է, թե սարքերի համար կոնտենտի ստեղծման նպատակով աշխատում Է Jaunt ընկերության հետ:

CCS Insight կոնսալտինգային ընկերության հետազոտությունների տնօրեն Բեն Վուդը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ նախագծի գլխավոր խնդիրը կդառնա ծրագրերի լայն ընտրության ապահովումը: Նա նաեւ կարծում Է, որ ինքնաթիռը լավագույն վայրը չԷ վիրտուալ իրականության համար: «Չկա ավելի վատ բան, քան նստել այն մարդու կողքին, որն օգտվում Է նմանօրինակ սաղավարտից: Նա շուռումուռ Է գալու բազկաթոռում, ձեռքերով զանազան շարժումներ Է անելու եւ մշտապես տարուբերելու Է գլուխը: Իսկ դա նյարդայնացնում Է»,-նշել Է նա:

Վուդը նաեւ վստահ չԷ նմանօրինակ սարքերի օգտագործման անվտանգության հարցում: «Ներկայության այնքան ամբողջական Էֆեկտ Է ստեղծվում, որ մարդիկ չեն իմանա, թե ինչ Է կատարվում իրենց շուրջը»,-ասել Է նա:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, տեխնոլոգիան մարտի կեսերից եռամսյա փորձարկում կանցնի Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի միջեւ A380 ինքնաթիռների կողմից իրականացվող առանձին չվերթներում:

Հայերեն Русский

Իրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի

Կասպից ծովում եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով զոհվել են զորավարժություններին մասնակցող ղազախ զինծառայողները

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Նյու Յորքում մասնակցել է «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» քննարկմանը

Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը

Մենք այլևս կախված չենք լինելու մեկ ճնշման կոճակից. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Բենինի միջև համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայից վտանգ չեմ տեսնում Հայաստանի ինքնիշխանությանը. ՀՀ ԱԽ քարտուղար

Իրանը հայտնել է Հարավային Փարս հանքավայրում վնասված ենթակառուցվածքների կեսը վերականգնելու մասին

Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության հաստատումից ի վեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եղած դրական զարգացումներին

ՀՀ ԱԽ քարտուղարն անդրադարձել է ռուսական գազի սակագնի փոփոխության վերաբերյալ շահարկումներին