ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disneу ստուդիան իր գոյության 93-րդ տարում առաջին անգամ ստեղծել Է արքայադուստր-լատինամերիկուհի: Ավալորցի Ելենան կհայտնվի նախադպրոցականների համար նկարահանված «Գեղեցկուհի Սոֆյան» հանրահայտ դիսնեյյան մուլտսերիալի հատուկ Էպիզոդում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Էպիզոդը կթողարկվի 2016 թվականին:
«Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ներկայացնելու պատմություններ, որոնք ներշնչված են իսպանալեզու եւ լատինամերիկյան մշակույթով ու ավանդույթներով եւ ամբողջ աշխարհի երեխաներին հասկանալի են դասական հեքիաթի ձեւաչափի շնորհիվ»,-նշել Է Disney-ի գործադիր փոխնախագահ Նենսի Քանթերը:
«Գեղեցկուհի Սոֆյա»-յում հայտնվելուց հետո Ելենան կունենա «Ելենան՝ Ավալորից» սեփական մուլտսերիալը, որի պրեմիերան նույնպես սպասվում Է 2016 թվականին: Կինոստուդիայում պատմել են, որ մուլտսերիալում Ելենան 16 տարեկան Է, նա ապրում Է կախարդված թագավորությունում:
Disney-ին երկար տարիներ քննադատում Էին ստուդիայի թողարկած մուլտֆիլմերում Էթնիկական բազմազանության բացակայության համար: Դիսնեյյան 12 ճանաչված արքայադուստրերից ութը սպիտակամորթ են: Ընկերության ֆիլմագրության մեջ առաջին աֆրոամերիկացի արքայադուստրը դարձել Է «Արքայադուստրը եւ գորտը» մուլտֆիլմի հերոսուհին, որը թողարկվել Էր 2009 թվականին: