Խճանկար

Բարաք և Միշել Օբամաները Twitter-ում տեղադրել են իրենց մանկության լուսանկարները

1 րոպեի ընթերցում

Բարաք և Միշել Օբամաները Twitter-ում տեղադրել են իրենց մանկության լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման Twitter –ում տեղադրել են իրենց մանկության լուսանկարները: Նրանք այդ կերպով աջակցել են բժշկական ապահովագրության Obamacare նախագծին, որի գրանցման հնարավորությունը մոտենում է ավարտին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian պարբերականը, հոդվածում նշվել է, թե Սպիտակ տունը նոր մեթոդ է մշակել ամերիկացիներին այդ ծրագրի հանդեպ հետաքրքրություն մտցելու համար:

«Ոչ ոք հավերժ երիտասարդ և անպարտելի չի մնալու»,- նշվել է նախագահի Twitter –ում: Օբաման ամերիկացիներին ցուցադրել է երիտասարդ լուսանկարը և կոչ արել ապահովագրություն անել մինչև փետրվարի 15-ը: ԱՄՆ-ի առաջին տիկինը նույնպես տեղադրել է իր մանկության լուսանկարը և հայտարարել, որ ժամանակն է մնալ առողջ:

Քարզարշավին աջակցել է նաև փոխնախագահ Ջո Բայդենը: 73-ամյա քաղաքագետը հրապարակել է իր երիտասարդության շրջանի սև-սպիտակ լուսանկարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում